Հայերեն   English   Русский  
Հենրիկ Գասպարյան
ՙՈրոշակի դժգոհություններ կան Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված, քանի որ այն անցնելու է Գյումրի քաղաքով: Գյումրու քաղաքապետարանի առաջարկությունը մեզ համար ամբողջապես ընդունելի է, քանի որ քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված է շրջանցիկ ճանապարհ: Մենք այդ հարցը կքննարկենք և կաշխատենք կապի ու տրանսպորտի նախարարության հետ՚, - Գյումրիում հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից առաջ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության փոփոխություն մասին առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ռուսական կողմին կտրամադրվեն Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը և հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` չնայած ավելի վաղ Մինսկում անցկացված բանակցություններին` 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց նկատմամբ Եվրոպական Միության կողմից սահմանված պատժամիջոցները, որոնցում ներառված են նաև Ռուսաստանի քաղաքացիներ, ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին, ինչպես և պլանավորվել էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: