Հայերեն   English   Русский  
���������������������� ������������������������
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակոչային տարիքի բոլոր երիտասարդներին, այդ թվում և արտերկրում ապրողներին, կոչ է անում բանակում ծառայել, ինչպես իր որդին է ծառայում, և կատարել պարքտը հայրենիքի առջև, նրա կուսակցությունը ներկայացնող պատգամավորը՝ Հայկ Սարգսյանը, օրինագիծ է մշակում, որով առաջարկում է բանակում ծառայությունը փոխարինել 10 մլն դրամով։ Ըստ այդ նախագծի՝ բոլոր նրանք,ովքեր 10 մլն դրամ կվճարեն պետբյուջե, կկարողանան ծառայել արագացված կարգով՝ ընդամենը մեկ ամիս։
Իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, կամ գործողություններ իրականացնելը, որոնց նպատակն է խոչընդոտել պաշտոնյայի ծառայողական պարտականությունների կատարմանը, Հայաստանում կարղ է համարվել քրեական հանցանք։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում եղել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
Դրամական տուգանքների փոխարեն՝ կուտակային միավորների կորուստ և վարորդական իրավունքի կասեցում կամ վարորդական իրավունքից զրկում 1 ամսից մինչև 2 տարի ժամանակահատվածով։
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրության դատին է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Կառավարությունը հունիսի 1-ին հավանության արժանացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հայաստանում պարբերաբար քննարկվել է պարտատեր քաղաքացուն միակ կացարանից զրկելու հարցը: Առհասարակ, կապված Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի, աղքատության բարձր մակարդակի, գործազրկության և այլ իրողությունների հետ, վարկեր վերցնելը դարձել է սովորական երևույթ: Ընդ որում, վարկեր ցանկանում են վերցնել ոչ միայն այն մարդիկ, որոնք շատ լավ պատկերացնում են, թե ինչ ռիսկի են դիմում, այլև նրանք, ովքեր չեն պատկերացնում ստանձնելիք բեռի ծանրությունը և իրավիճակային լուծումներ են փորձում գտնել: Ու երբ հետագայում ...
Ապրիլի 1-ից Հայաստանում անգամ առօրյա առևտուր անելը կարող է խնդիրներ հարուցել: Կառավարությունը մարտի 26-ի նիստում հավանության արժանացրեց հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին որոշումը, որով սահմանվում են մինչև 2016 թ. հունվարի 1-ը կիրառվող հին սերնդի ՀԴՄ-ների շահագործման կանոնները: Դրանք նոր իրավիճակ են ստեղծում մեզ համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: