Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է հետևել միջուկային համաձայնագրի կետերին, որով նախատեսվում է վերջ դնել տարիներ շարունակ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:Իրանի քաղաքացիները այդ համաձայնագրի ընդունումից հետո սկսել են պարել փողոցներում և թափահարել ազգային դրոշները: