Լրատվամիջոցներում մեկնաբանություն է տարածվել, թե Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի անդամներին «ստիպում են ստորացուցիչ պարտավորագիր ստորագրել», ինչը գեղխորհրդի անդամներին զրկելու է խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունքից:
«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են հեղինակավոր կինոգործիչներ: Օրենքի նախագծի առաջին տարբերակն պատրաստ կլինի 10-15 օր հետո: