Հայերեն   English   Русский  
Քաբուլ
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, ևս յոթը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Նուսրաթ Ռահիմիին:
TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ` Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ստանձնել է այսօր առավոտյան Քաբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Քաբուլում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 68-ի: Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը` վկայակոչելով առողջապահության նախարարության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյուն և հրաձգություն է տեղի ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:
ToloNews հեռուստաալիքի փոխանցմամբ` Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը հրթիռային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում երկու մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru ն:
Այդ որոշումն ընդունվել է ընտրությունների ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների պատճառով
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Քաբուլի ամուսնությունների գրանցման պալատում իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Գրում է Gazeta.ru-ն:
TOLO News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Աֆղանստանի մայրաքաղաքում՝ ընտրական հանձնաժողովի գրասենյակի մոտ, պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Աֆղանական Pajhwok գործակալության փոխանցմամբ՝ Քաբուլի տարբեր թաղամասերում խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 110-ը՝ վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաբուլի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրության օրը քաղաքի տարբեր թաղամասերում երեք պայթյուն է որոտացել: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: