Հայերեն   English   Русский  
«Հայանտառ» ՊՈԱԿ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց, որով 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար:
2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության տարածքում, Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 11 մ 3 փայտանյութով:
«Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում առերևույթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում նույն անտառտնտեսության մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության տարբեր պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է ընդհանուր 102.329.250 ՀՀ դրամ արժեքի՝ 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ:
Դեռևս 2016թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետական անտառային ֆոնդի հողերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներքին աուդիտի հաշվետվությունները, ինչպես նաև դրա հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել
Ստեփանավանի անտառտնտեսության անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:
Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: