Հայերեն   English   Русский  
���� �������������� �������������� ����������������������������
Հունվարի 22-ից 23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:
Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:
Այսօր՝ հունվարի 16-ին, Իմ քայլը խմբակցության անդամների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ասաց, որ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը մասնակցեց Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Հիշատակը և կրթությունը՝ որպես կանխարգելման գործիքներ․ դասեր քաղել մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով կլոր սեղան քննարկում՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հայաստան այցելած չինացիների թիվը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին ավելացել է 6050 մարդով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ գերազանցելով 14 հազար ցուցանիշը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության և ՉԺՀ-ի կառավարությունների միջև սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի փոխադարձ վիզաների չեղարկման մասին համաձայնագրի վավերացման» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։
Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: