ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։