Հայերեն   English   Русский  
ֆորում
Ծաղկաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Հիշեցնենք, որ նման համաժողովներ անցկացվել են Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:
«Ավրորա» ֆորումը գոհունակությամբ հայտարարում է, որ 111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:
Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana –ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում:
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը:
Հուլիսի 16-ին Դիլիջանում կայացավ Դիմակայունության մարզային ֆորումը: Այն նախաձեռնել էին «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը:
«2 տարի առաջ իսրայելա-հայկական բարեկամության խումբը Քնեսեթում և ՀՀ Աժ-ում որոշում ընդունեց բարձրացնել այդ հարաբերությունները մինչև միջպետական մակարդակ: Ըստ դրա՝ որոշում կայացվեց հիմնել չքաղաքականացված հարթակ, որը հող կնախապատրաստեր մասնագետների միջև ընկերության և համագործակցության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմաժ ժամանակ ասաց պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Հունիսի 9-10-ը կանցկացվի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք բիզնես» 10-րդ հոբելյանական ֆորումը: Երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: