Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն մահացել է օլիմպիական «մայրաքաղաք» Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում, ուր նրան տեղափոխել էին տեղի ունեցած ավտովթարից հետո: Այս մասին նշված է Գերմանական օլիմպիական միության թվիթերի պաշտոնական էջում:Նշվում է, որ օգոստոսի 15-ին տաքսին, որում գտնվել է Հենցեն, վթարի է ենթարկվել։ Մարզիչը գլխի լուրջ վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է, սակայն օրեր անց մահացել է։Այսօր Օլիմպիական գյուղում կանցկացվի մարզչի հիշատակին նվիրված ...