Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն` այս տարի գետերի ջրահավաք ավազաններում բավական հաստ ձնաշերտ կա, նաև հավանական է, որ գարնանն առատ տեղումներ և վարարումներ լինեն: Եվ քանի որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում, գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել, որը հնարավորություն կտա ջրօգտագործողների 80 հազար հեկտար հողերի ...