Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.«Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներին հարկելու» օրենք անվանումը: Այս փոփոխություններով, արտագնա աշխատանքի մեկնողները պետք է եկամտահարկ մուծեն ոչ թե՝ տվյալ երկրի, այլ՝ Հայաստանի պետական բյուջե: Վերջին օրերին այս օրինագծի բավական բուռն քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ ...