2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, դրանից առաջ 2.8, ապրիլ ամսին 2,2 եւ այլն:Հիշեցնենք, որ 2018թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել էր 2.5%։