Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի յոթ քաղաքացիների գործով որոշում է կայացրել: Այդ բողոքները ներկայացրել են ընդդիմադիր ակտիվիստներ Աբբաս Ֆահրադդինը, Սահիիբ Ռուսթամլին, Թյուրքել Ալիսոյը, Սարվոր Աբդուլալին, Քաչար Նագիևը, Ալի Սաֆարլին և Նիման Ասքերովը` բողոքելով հավաքների իրենց իրավունքի խախտումից և բողոքի խաղաղ ցույցերին մասնակցության համար կալանավորումից: