Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>>
ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում: Բանաստեղծությունների
հավաքածուն հրատարակվել է Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2000 թվականից սկսած գործում
է ՀՌՀ Հրատարակչությունը: Գիրքը ներկայացված
է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Ժողովածուի վրա աշխատել է գրականագետների,
թարգմանիչների և սրբագիրների մեծ թիմ: