Հայերեն   English   Русский  
���������� ������
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ Միացյալ Նահանգների կիրառած նոր պատժամիջոցները «հավերժ փակում են դիվանագիտության համար ճանապարհը»: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ իրանական նավթաքիմիական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ցույց տվեցին, որ Վաշինգթոնի հայտարարությունները Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության վերաբերյալ դատարկ են: Գրում է Russian.rt.com-ը:
Մաջիդ Թահթ-Ռավանչին նշանակվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ: Ինչպես այսօր հայտնել է Mehr գործակալությունը, Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հայտարարել է, որ Թահթ-Ռավանչին նշանակվել է այդ պաշտոնում ԱԳՆ-ի ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առաջարկությամբ և նախագահ Հասան Ռոուհանիի հավանությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա այդ մասին գրել է Instagram-ի իր էջում:
Միացյալ Նահանգները պետք է անհապաղ ազատ արձակի PressTV հեռուստատեսության լրագրող Մերզիե Հաշեմիին, որին ձերբակալել են Վաշինգտոնում ՀԴԲ-ի աշխատակիցները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, որի խոսքը մեջբերել է PressTV հեռուստատեսությունը:
Իրանը չի բացառում Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքը, եթե նրանք հրաժարվեն քաղաքական սկզբունքների խախտումների, սպառնալիքների, ուժի կիրառման և ներխուժման քաղաքականությունից: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է Iran Daily պարբերականի համար իր գրած հոդվածում: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի արտաքին գործերի գերատեսչությունը դատապարտում է սիրիացի զինվորականների դիրքերի ուղղությամբ Միացյալ Նահանգների իրականացրած ռմբակոծությունները Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքում և այդ հանգամանքը որպես ահաբեկիչներին աջակցության նոր ապացույց համարում: Գրում է Eadaily.com-ը:
Թեհրանը վստահ է, որ Սիրիայի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Իրանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիին: Գրում է Gazeta.ru.-ն:
Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկու արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիս:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: