Հայերեն   English   Русский  
Նարեկ Աբգարյան
Դեկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-երեկոյի ընթացքում իր հերթական` 14-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Նարեկ Աբգարյանն ոժերը չափեց մեքսիկացի Խուան Կանտուի հետ:
Փետրվարի 9-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ անցկացնելով 10-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ և առաջին իսկ ռաունդի 1.18 րոպեին նոկաուտի ենթարկեց մրցակցին:
2018 թվականին հայ մարզիկները մեր եկիրը պատվով ներկայացրին միջազգային հարթակներում՝ կարևոր հաղթանակներ կերտելով և հաջողություններ գրանցելով: 2019-ին ընդառաջ նրանք իրենց ամանորյա շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղում հայ ժողովրդին:
Հունիսի 29-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր հերթական մենամարտն անցկացրեց հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը: Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած մենամարտն առանձնահատուկ էր նրանով, որ WBC International Silver գոտու համար հայ մարզիկը պայքարեց մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկ Աբգարյանի անցկացրած 10-րդ մենամարտը նշանավորվեց հաղթանակով և տիտղոսի նվաճմամբ: Հայ մարզիկը հաղթեց 31-ամյա մրցակցին 10 ռաունդ տևած մենամարտում բացահայտ առավելությամբ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար:
Նոյեմբերի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո: Punch boxing promotion ակումբի կազմում այդ օրը հերթական մենամարտերն անցկացրին Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը և Գոռ Երիցյանը: Հայ բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան` հաղթելով մրցակիցներին: Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 7-րդ մենամարտը և 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
В связи с тем что помощнику президента России по международным вопросам Юрию Ушакову в марте 2017 года исполнится 70 лет, он может быть отправлен в отставку в ближайшее время, пишет«Коммерсантъ». Передает Gazeta.ru.
Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Թուրքիայի Սամսուն քաղաքում հայ բռնցքամարտիկները գերազանց մասնակցություն ունեցան Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ նվաճելով 4 օլիմպիական ուղեգիր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: