«Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի խորհրդական։