Հայերեն   English   Русский  
հակակառավարական ցույցեր
Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ են պաշարել խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ:
Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով մոտ 450 մարդ դիմել է բժշկական օգնության:
Ղազախստանում մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ հակակառավարական ցույցեր են սկսվել, հաղորդում է Associated Press-ը:
Վերջին հանգստյան օրերը շատ բուռն անցան Սերբիայի մայրաքաղաքում: Ցուցարարների մի խումբ ներխուժեց Սերբիայի պետական РТС հեռուստակայանի շենքը: Հատուկջոկատայիններին հաջողվեց շենքից դուրս քշել հարձակվողներին առանց ուժ կիրառելու: Ընդդիմադիր «Դվերի» կուսակցության առաջնորդ Բոշկո Օբրադովիչը կոչ արեց ցուցարարներին շարունակել բողոքի ցույցը կիրակի կեսօրին նախագահական պալատի դիմաց, որտեղ այդ ժամանակ նախատեսված էր Սերբիայի նախագահի ուղերձը ժողովրդին:
Ռումինիայում մոլեգնում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները պահանջում են նախարարների կաբինետի հրաժարականը և խորհրդարանի արձակումը: Երեկ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ: Շատերը լուրջ վնասվածքներ են ստացել: Իսկ քաղաքական գործիչները մեղադրում են միմյանց:
Կանադայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հակակառավարական ցույցերից հետո տեղի ոստիկանությունը պահպանության ներքո է վերցրել ընդդիմության վրանային ճամբարը, որը հաստատվել է Մակեդոնիայի կառավարության շենքի պատերի մոտ: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` իսկ ի աջակցություն գործող կառավարության “Մակեդոնիան ուժեղ է” ցույցին` գրեթե 90 հազար մարդ է մասնակցել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: