Հայերեն   English   Русский  
դատաքննություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկակի ստանդարտների դրսևորում է որակել երդվյալ ատենակալների դատարանի որոշումը, որով մեղավոր է ճանաչվել քաղտեխնոլոգ Ռոջեր Սթոունը՝ Թրամփի խորհրդականը 2016 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Գերագույն դատարանին արգելափակել Կոլումբիայի տարածաշրջանի վճռաբեկ դատարանի որոշումը, որը թույլ է տալիս Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեին պահանջել նախագահի ֆինանսական հաշվետվությունները: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Reuters գործակալությանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան գործով դատաքննությունը դռնբաց է լինելու, սակայն չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի:
Իսպանիայի դատախազությունն այսօր ներկայացրել է մեղադրական եզրակացությունը Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ, որոնք առնչություն ունեն տվյալ տարածաշրջանում անցած տարվա հոկտեմբերին սկսված անջատողական գործընթացի հետ: Այդ մասին հայտնում է El Mundo թերթը:
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել հունվարի 12-ի սպանության մեջ կասկածվող, ռուս զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովի դասալքության համար հարուցված քրեկան գործով դատական նիստը: Պերմյակովը հրաժարվել է հարցերին պատասխանելուց, դատարանը հրապարկել է վերջինիս նախաքննական ցուցմունքը, որում հայտնել է. պահակակետի հերթապահությունը ստանձնել է գիշերը ժամը 1-­ի սահմաններում և 2-ի սահմաններում լքել է բազայի տարածքը՝ հափշտակված զենք-զինամթերով, սվին դանակով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, այսօր՝ մայիսի 25-ին, շարունակվեց 2014թ. նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ճանապարհին` Հոռոմ գյուղի խաչմերուկում, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննությունը: Դատարանն այսօր լսեց տուժողների իրավահաջորդներին: Մասնավորապես, «Գազել» մակնիշի մարդատար մեքենայի զոհված վարորդի՝ Ռազմիկ Մկրտչյանի դուստրը` Հասմիկ Մկրտչյանը պատմեց, թե ինչպես է իմացել դեպքի մասին: Նրա խոսքերով, հայրը Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Տրանս Ակնթարթ» ընկերությունում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: