Հայերեն   English   Русский  
Սերգեյ Սմբատյան
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Երաժշտական այս մեծ տոնին նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց‚ որ փառատոնը բացառիկ է. «Լավագույն կոմպոզիտորները‚ որոնց հետևում է աշխարհը‚ գալու են Հայաստան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ,
Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր ամփոփել է նվագախմբի 2018-2019թթ. 13-րդ համերգաշրջանը, որի ընթացքում նվագախումբը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս հանդես է եկել բարձրարժեք համերգային ծրագրերով, փառատոներով, բարեգործական ելույթներով, կրթական նախագծերով և բազմաթիվ այլ նախաձեռնություններով։
Հունիսի 4-ին բրիտանական Watford Colosseum-ում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos պիտակի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։
Մի քանի տասնամյակ ընդմիջումից հետո Հայաստանում կատարվեց ավստրիացի մեծ կոմպոզիտոր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան։
Փետրվարի 20-ին ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը՝ նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: