Մարդկանց արյունը ծծում են միայն էգ մոծակները: Որձ միջատները նախընտրում են սնվել նեկտարով: Էգ մոծակները հարձակվում են մարդկանց ու կենդանիների վրա միայն ծննդաբերությամբ պայմանավորված, այսինքն` ձվի զարգացման համար անհրաժեշտ սպիտակուցներն առկա են արյան մեջ: Բայց ինչպես է ստացվում, որ ոմանց չեն խայթում, ոմանց էլ չափազանց հաճախ են խայթում: