Սիրելի´ ժողովուրդ, ողջունում եմ ձեզ:Այս մեկ ամսվա ընթացքում, շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն. մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր: Չկա որևէ մի պատճառ, որ այդպես չլինի: Մեր Հայաստանը լինելու է ժամանակակից, առաջ զարգացող և շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր՝ պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, մեզ համար հարազատ միջավայրը, միևնույն ժամանակ լինելով բաց ...