Հայերեն   English   Русский  
�������������� 1
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ին մասնակցեց «Մանուկների օրը ՀԱՕԿ-ի աչքերով» միջոցառմանը, որի սկզբում հանդես եկավ ողջույնի խոսքով։
Նորություն չէ, որ Հայաստանում փողոցները հարմարեցված չեն սայլակով ու մանկասայլակով տեղաշարժվելու համար:
Հունիսի 1-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից մայրաքաղաք Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի առջև տեղակայված այգում անցկացված փառատոնը գրեթե ողբերգության է վերածվել:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար:
Երեխաների պաշտպանության օրվա` հունիսի 1-ի առիթով առաջին նվերները ստացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած փոքրիկներն ու նրանց մայրերը:
Ամբողջությամբ վերափոխվել է Հանրային հեռուստաընկերության հունիսմեկյան եթերը, որի մեկնարկը կազդարարվի տոնական ‹‹Առավոտ լուսո››-ով: Ծրագրի հաղորդավարներ Էրիկ Անթառանյանի եւ Թինա Խաչատրյանի հյուրերը կլինեն երեխաներ, ովքեր կպատմեն իրենց նախասիրությունների եւ զբաղմունքների մասին, նպատակների ու երազանքների: Հաղորդման վերջում կհյուրընկալվեն ‹‹Եթե բոլորը›› ծրագրի հաղորդավարներ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, ովքեր կներկայացնեն իրենց ծրագրի տոնական թողարկման մանրամասները:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացնեն «7» նախագիծը: Համերգը տեղի կունենա ժամը 19.00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումներ կազմակերպելու նպատակով:Տրվել է նաև հանձնարարական՝ նախապատրաստվել երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: