Լրագրող Թաթուլ Հակոբյանը Գյումրիում ներկայացրեց Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության իր մշակումը:Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Գրքի շնորհանդեսը Գյումրիում կազմակերպելը բնավ էլ պատահակ չէ. հենց այստեղ 1918-ի գարնանը կազմավորվեց Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը: Զորամասը, որ կազմված էր շուրջ 1.500 արևմտահայերից, իր առաջին զորահանդեսը անցկացրեց Ալեքսանդրապոլում: