«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այսուհետ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում:
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի․ փոխերենը պետությունը գումարը մի շարք բուժհիմնարկներում կվճարի ամբողջությամբ:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:
«Անկախը» շարունակում է հարցազրույցներ ունենալ նախարարների հետ` պարզելու, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպես են ընթանում կառավարության ընթացիկ ծրագրի իրականացման աշխատանքները: Այս անգամ «Անկախը» հարցազրույց է ունեցել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կառավարությունն ընդունեց նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների պետական ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշումը՝ հատկացնելով ընդհանուր թվով 9528 տեղ, որից 4117-ը արհեստագործական ուսումնարաններին, 5411-ը քոլեջներին»: