Հայերեն   English   Русский  
կարմրուկ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) նոր տվյալների՝ 2018-ին աշխարհում կարմրուկի պատճառով ավելի քան 140,000 մահ է գրանցվել։ Աշխարհում կարմրուկի վարակման դեպքերն ավելացել են՝ բռնկումներ առաջացնելով բոլոր տարածաշրջաներում։
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է ամբողջ աշխարհում կարմրուկ հիվանդության դեպքերի կտրուկ աճի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ:
Մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով:
2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով:
Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մանկական տարիքի վարակիչ հիվանդությունների շարքում կարմրուկը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ծանր է ու բարդություններով հղի, երբեմն էլ, ցավոք, մահացու ելքով: Կարմրուկով հավասարապես հիվանդանում են թե՛ փոքրերը և թե՛ մեծերը:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում՝ ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը տասը տարում հասել է ռեկորդային մակարդակի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: