Հայերեն   English   Русский  
Բաղրամյան պողոտա
Հունվարի 14-ին, ժամը 07:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով (տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում):
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի առաջ հավաքված բնապահպան ակտիվիստները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան՝ պառկելով ճանապարհի մեջտեղում ու թույլ չտալով, որ մեքենաներն անցնեն:Ոստիկաններն ու կարմիր բերետավորները փորձում են ակտիվիստներին դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, հակառակ դեպքում հայտարարել են, որ ուժ են կիրառելու:Ոստիկանության ուժերը գնալով համալրվում են: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հարցով բնապահպան ակտիվիստները փորձեցին մտնել Ազգային ժողովի այգու տարածք և այնտեղ քննարկում կազմակերպել, ...
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը:Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:16-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում օձ է նկատվել. որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Երևանում այսօր բացվեցին արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները։Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ՝ վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար։ Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։
2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության ...
Երեւանի Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար կազմակերպված հավաքի ժամանակ դանակահարվել է անչափահաս:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: