ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվեց նաև այս շաբաթ` հունիսի 22-23-ը: Չնայած այդ օրերին հայաստանյան հանրությանը հուզող թիվ մեկ խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացումն էր ու դրա դեմ պայքարը, իսկ արդեն հունիսի 23-ին` ոստիկանության բռնությունները ցուցարարների նկատմամբ` ԱԺ-ում այդ հարցին անդրադարձ չկատարվեց: Ընդդիմադիր պատգամավորներից դրան փորձեցին անդրադառնալ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրահանգով «թեմայից դուրս» խոսող պատգամավորների խոսափողներն ...