Այս շաբաթ Քրիս Ջեները խոսել է սիրային հարաբերությունների մասին՝ հայտնելով՝ այն մարդիկ, ովքեր դեռևս միայնակ են և ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին, ապա պետք է լինեն այնպիսին ինչպիսին իրականում կան: 60-ամյա ռեալիթի շոուի աստղը կարծում է, որ կարիք չկա ներկայանալ մարդկանց այն կերպարով, որը բոլորովին չի համապատասխանում անձի իրական էությանը: Ի վերջո կեղծիքը կամ բացահայտվելու է կամ տվյալ անձի համար շատ ավելի բարդ է լինելու ամուր հարաբերություններ կառուցելը: