Օգոստոսի 19-30-ը Թայվանում կայացան 29-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերը: Մեր մարզիկները հանդես եկան 7 մարզաձևում և նվաճելով 6 մեդալ (3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե)` 144 մասնակից երկրների շարքում զբաղեցրին 24-րդ տեղը։ Ունիվերսիադայի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը նվաճեց 3 ոսկե մեդալ: