Հունիսի 9-12-ը Երևանում կայացավ հեծանվային մարզաձևերի մեծահասակների և երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 40 հեծանվորդ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ Հայաստանի առաջնությունը վերջին կարևոր ստուգատեսն էր մարզիկների համար: Հեծանվային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանը «Անկախի» հետ զրույցում ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում Եվրոպայի առաջնությունից առաջ մարզիկների ...