Հայերեն   English   Русский  
���������� ������������������
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում կայացած Գրան պրիի ժամանակ ձեռքի կոտրվածք է ստացել:
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայում մասնակցել է «Գրան Պրի» մրցաշարի: Ստեփանյանը խմբակային վազքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 8-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.
Հունիսի 9-12-ը Երևանում կայացավ հեծանվային մարզաձևերի մեծահասակների և երիտասարդների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 40 հեծանվորդ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ Հայաստանի առաջնությունը վերջին կարևոր ստուգատեսն էր մարզիկների համար: Հեծանվային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանը «Անկախի» հետ զրույցում ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում Եվրոպայի առաջնությունից առաջ մարզիկների ...
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց առաջիկա անելիքների մասին և կիսվեց ակնկալիքներով՝ արդեն 2020 թվականի Օլիմպիական խաղերի վերաբերյալ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման համար խոչընդոտ չի տեսնում: Սակայն նրա խոսքով՝ այդ հարցը կորոշվի միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ` “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները Իրաքի Մոսուլ քաղաքում 19 աղջիկների են մահապատժի ենթարկել այն պատճառով, որ վերջիններս հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ահաբեկիչների հետ: Գրում է Vesti.ru-ն:
Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի ՝Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը:Մրցաշարում գերազանց են հանդես եկել նաեւ մեր մյուս ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: