Հայերեն   English   Русский  
Արաբկիր
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը դիմում է ներկայացրել հոկտեմբերի 8-ից իրեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
Մենք գիտենք մեր թույլ և ուժեղ կողմերը և ռեալ ձևակերպել ենք ուր ենք ուզում հասնել. Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպում է ունեցել Արաբիրում
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը
Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ողջգիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ:
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Հր.Քոչար, Սունդուկյան, Ա.Ավետիսյան, Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Օրբելի փողոցների, Կիեւյան փող.՝ իր նրբանցքներով, Բաղրամյան պող. 30-ից 66, Փափազյան փող. 1-ից 13, Վաղարշյան փող. 1-ից 16, Գյուլբենկյան փող. 1-ից 25, Բարբյուսի փող. 63, 65, 67 շենքերի եւ անհատական ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: