Հնդկաստանի խոշոր Մումբայ քաղաքում կյանքը գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել տեղացող տեղատարափ անձրևների պատճառով: "Россия 24" հեռուստաընկերության փոխանցմամբ`ավտոբուսների և գնացքների տեղաշարժը խախտվել է, իսկ որոշ թաղամասերում փողոցներն այնքան ողողված են ջրով, որ հարկադրաբար դադարեցվել է ամեն տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Գրում է Vesti.ru-ն: