««Ադրբեջանը պատերազմի սպառնալիքի տակ փորձում է վախի մթնոլորտ մտցնել Հայաստանում և Ղարաբաղում, դրանով իսկ ստիպել հայկական կողմերին գնալ զիջումների բանակցային գործընթացում։ Մյուս կողմից՝ նա ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահների, որպեսզի նրանք սեղանին դնեն մի տարբերակ, որը բխում է իրենց շահերից»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։