Հայաստանյան հագուստ արտադրող մի քանի ընկերություններ միավորվել են՝ արդիականացնելու և առավել մրցունակ դարձնելու իրենց արտադրանքը: Տեքստիլ արդյունաբերության նախկին ներուժը վերականգնելու այս փորձը պիլոտային է և իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Զարգացման հայկական հիմնադրամը անցած տարվա սեպտեմբերից ձեռնարկել են երկամյա ծրագիր, որն ուղղված է մրցունակ արտադրանքի թողարկմանը և արտահանման շուկաների ընդլայ ...