Բավական բարդ է մեկնաբանություն անել Անկարայի հարափոփոխ դիրքորոշումների մասին: Ավելի մասնակի` «Իսլամական պետության» (ԻՊ) եւ քրդական ուժերի դեմ միաժամանակ հայտարարված եւ իրականացվող պատերազմը մեծ հարցականների դուռ է բացել։Խնդիրը կենտրոնանում է հետեւյալ հարցի վրա. Անկարան միջազգային ահաբեկչության դեմ պատերազմ ասելով մասամբ ընկալում է ԻՊ-ի, բայց հատկապես ՔԱԿ-ի դեմ պայքարը, մինչ ԱՄՆ-ը ոչ միայն հավասար դիրքերի վրա չի դնում ռազմական այս երկու միավորները, այլեւ ԻՊ-ի դեմ պահերազմ, քրդերին` աջակցություն դիրքորոշումով ...