Հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, Տավուշի մարզի սահմանապահ զորամասերի զինվորները նվեր ծանրոցներ կստանան տատիկներից: Տաք գուլպաներ ու տնական գաթաներ պարունակող ծանրոցները զինվորներին կհանձնվեն` անվանական նշելով, թե ումից է նվերը: Նախաձեռնությունն իրականացվում է ,Հայրենիքի դարպասներե սոցիալական հասարակական կազմակերպության ,Տատիկից՝ զինվորինե նախագծի շրջանակներում: