Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նոյեմբերի 10-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի մամուլի ասուլիսը.ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է այն ամբողջությամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: Այն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որը՝ որպես պատվավոր հյուր, Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 3-ին անցկացվելիք երևանյան կիսամարաթոնին մասնակցելու նպատակով:
Հոկտմեբերի 3–ին կայանալիք Երևանի առաջին վազքի կիսամարաթոնի` «ՌԱՆԱՐՄ 2015»-ի մրցանակային ֆոնդը կկազմի 6 միլիոն ՀՀ դրամ:Բացի մրցանակային տեղերից, մասնակիցներն ու հյուրերին սպասվում են անակնկալներ ֆրանիսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆից: