Հայերեն   English   Русский  
Պայթյուն Թուրքիայում
Սիրիայում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 6-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքի Բուրսա նահանգում գտնվող տեքստիլ արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում են թուրքական լրատվական միջոցները:
Թուրքիայի հարավ-արևելյան մասում գտնվող Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել:
Այսօր Թուրքիայի Իզմիր քաղաքի Քոնաք շրջանում տեղի ժամանակով 07:50-ին պայթյուն է որոտացել, որի մասին քաղաքացիները հայտնել են ոստիկանությանը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով երեք ոստիկան է մահացել:
Այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքի համալլսարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով պայթյունը ուղղված է եղել զինվորներին տեղափոխող ավտոբուսի դեմ: Պայթուցիկը գործել է մի մեքենայում, երբ զինվորական ավտոբուսն անցնելիս է եղել նրա կողքով: Անվտանգության աշխատակիցները հայտնում են զոհերի և վիրավորների մասին:
Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտակայքում դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանների դեմ իրականացված հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կառույցը,հաղորդում է news.am:
Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ դեկտեմբերի 10-ին պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է CNN Türk-ը:Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնում՝ Մաչկա այգում:
Ստամբուլի Մալթեփե թաղամասում գտնվող էներգետիկ ընկերություններից մեկի շինությունում քիչ առաջ տեղի է ունեցել հզոր պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա 3 վիրավոր:Ընկերության տնօրենը հայտնել է լրագրողներին, որ իրենք փոստի միջոցով փաթեթ են ստացել, որում տեղադրված է եղել պայթուցիկ և բացվելու պահին այն պայթել է: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի կազմակերպման պատասխանատվությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: