Իրանի
արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Մուհամմադ Բեհեշթի Մոնֆարեդին նշանակել
է Ուկրաինայում Իրանի դեսպան:Ուկրաինայում
Իրանի նորանշանակ դեսպանն ավարտել է Թեհրանի համալսարանի սոցիոլոգիայի բաժինը: Նա
1992-1996-ին զբաղեցրել է Եթովպիայում Իրանի դեսպանի պաշտոնը, իսկ 2002-2006-ին՝ Բանգլադեշում
Իրանի դեսպանի պաշտոնը:Մուհամմադ
Բեհեշթի Մոնֆարեդին ուղևորվել է Կիև, որտեղ կփոխարինի նախկին դեսպան Աքբար Հաշեմիին:Այս
մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական
գործակալությունը: