Հայերեն   English   Русский  
զոհեր և վիրավորներ
Եմենի բանակի ճամբարի վրա ապստամբ հուսիտների հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Եմենի ԱԳՆ-ին:
Հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Վեց զբոսաշրջիկ Գերմանիայից զոհվել է, 11-ը տուժել են, երբ վարորդը, ենթադրաբար ոգելից խմիչքի ազդեցության տակ, մեծ արագությամբ բախվել է իրենց Լուգատոյում՝ Իտալիայի և Ավստրիայի սահմանի մոտ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Local Italy կայքէջին:
Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանի գործը դատարանում է։ Գործը գտնվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, մակագրվել է դատավոր Հարություն Պետրոսյանին։ Ամբաստանյալի խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։
Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել Է լույս նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի զոհ Է դարձել, ըստ վերջին տվյալների, 48 մարդ: Այդ մասին հայտնել Է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Իրավապահները պարզել են նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 23:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան արգելափակված քաղաքացիներ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: