Սեպտեմբերի 28-29-ը Երևանում անցկացվեց Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 3-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին մինչև 23 տարեկան 70 ըմբիշ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից:
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող 7-ամյա հայուհի Անջելինա Մկրտչյանը Թուրքիայում անցկացված գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։ Գրում է Rusarminfo.ru-ն:
Հունվարի 19-20-ը Ծաղկաձորում կայացավ ձյան վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը: Մարզաձևն օր օրի ավելի տարածված ու սիրված է դառնում Հայաստանում, ինչի մասին վկայում են մասնակից թիմերի քանակի ավելացումն ու մարզիների ցուցադրած հետաքրքիր խաղը:
Հունվարի սկզբին կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնությունում հաղթանակած ելույթից անմիջապես հետո դահուկավազորդ Կատյա Գալստյանը Լիբանանում մասնակցեց տարվա առաջին միջազգային մեկնարկներին:
Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում ընթացող դահուկավազքի միջազգային մրցաշարում նոյեմբերի 17-ին 19-ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում արձանագրած 26:13.2 արդյունքով 45 մարզիկների պայքարում մինչև 20 տարեկանների մրցավեճում գրավեց 1-ին տեղը:
Նոյեմբերի 4-ին Թբիլիսիում կայացավ կիոկուշին կարատեի Կովկասի ամենամյա առաջնությունը: Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները, նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ հաջող հանդես եկան` զբաղեցնելով մրցանակային տեղեր: