«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց. «Մատենադարանն աշխարհում այն եզակի կենտրոններից է, որ ապահովել է պահպանության լավագույն միջոցները: Նոր մասնաշենքը նմանը չունեցող պահոցների համակարգով ...