Հայերեն   English   Русский  
���������������� ��������
Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիայի զինված ուժերը «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում կիրառել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք։
Իրաքցի գիտնական Սուլեյման ալ-Աֆարին, որ աշխատել է հանրապետության արդյունաբերության և հանքային պաշարների նախարարությունում, օգնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկիչների խմբավորմանը ստեղծելու քիմիական զենք, երբ գրոհայինները 2014 թ. գրավել են նրա հարազատ Մոսուլ քաղաքը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառելու դեպքում չարժե փորձել ևս մեկ անգամ ուժ կիրառելու Միացյալ Նահանգների վճռականությունը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կարծում է, որ Սկրիպալների թունավորման գործի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հայտարարությունները պատահականորեն չեն արվել Սիրիայի Իդլիբ նահանգում նախապատրաստվող սադրանքի ֆոնի վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ֆրանսուա Լեկուանտրը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե սիրիական Իդլիբում քիմիական զենք կիրառվի: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը քիմիական զենքի կիրառման դեպքում ռազմական ուժով է սպառնացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է այն մասին, որ Արևմուտքը շահարկում է Սիրիայի իրավիճակը, որը նախկինում օգտագործվել է այդ երկրի վրա հարձակման համար: Գրում է Gazeta.ru-ն:
Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգթոնը Մոսկվային կոչ է արել Սիրիայի իշխանություններին տեղեկացնել քիմիական զենքի հնարավոր կիրառումից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում քիմիական զենք կիրառելու մեղադրանքները պարզունակ խաղ և կեղծիք է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Սիրիան չի կարող Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իրականացրած հրթիռակոծություններից հետո քիմիական զենք արտադրել: Այդ մասին նա հայտարարել է Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: