Հայերեն   English   Русский  
Նիդեռլանդներ
2020 թ. հունվարի 1-ից Նիդեռլանդներն այլևս «Հոլանդիա» չի կոչվի: Մինչ այս հենց այդ անվանում էր թագավորության պաշտոնական լոգոտիպում: Այժմ պետական հաստատությունները, դպրոցները, բուհերը, մասնավոր ընկերություններևը և ԶԼՄ-ները պետք է գործածեն միայն պաշտոնական անվանումը:
Բելգիացի 9-ամյա Լորան Սիմոնսը, որ շատ մոտ է դառնալու աշխարհում բարձրագույն կրթության դիպլոմ ստացած ամենափոքր տղան, հանկարծ հեռացել է Էյնդհովենի տեխնիկական համալսարանից (Նիդեռլանդներ) ուսումնական հաստատության ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով նիդեռլանդական ԶԼՄ-ներին:
Հոլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է մի ընտանիք, որն առնվազն ինը տարի ապրել է իր տան նկուղում: Նրանց գտել են, երբ ավագ որդին հայտնվել է տեղի բարում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը համերգով հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաու»-ի Մեծ դահլիճում (Concertgebouw, Ամստերդամ, Նիդերլանդներ):
De Telegraaf պարբերականի փոխանցմամբ՝ հոլանդական Սթեյն քաղաքում նիքաբով կնոջ պատճառով (մուսուլման կանանց հագուստ՝ աչքերի հատվածում բացվածքով) ավտոբուսի վարորդը դադարեցրել է երթևեկությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Նիդեռլանդների բժիշկ-վերարտադրողաբան Յան Կարբաատը, որ մահացել է 2017 թ. 89 տարեկան հասակում, գաղտնի բեղմնավորել է ավելի քան 50 կնոջ, իսկ նրա բազմաթիվ երեխաները, որոնք հիմա ապրում են աշխարհի տարբեր անկյուններում, կարող են փոխհատուցում պահանջել:
REGNUM գործակալությունը, հղում անելով Նիդեռլանդների ոստիկանության մամլո ծառայությանը, տեղեկացնում է, որ Նիդեռլանդների իշխանությունները սկսել են «Անվտանգ մամուլ» նախագիծը, որը պետք է օգնի պաշտպանելու լրագրողներին և նրանց հնարավորություն տա անվտանգ կատարելու իրենց պարտականությունները:
Նիդեռլանդներում դետեկտիվ Արթուր Բրանդը, որ մասնագիտացած է մշակույթի առարկաների գծով, կարողացել է հայտնաբերել Պաբլո Պիկասոյի «Կնոջ կիասնդրին» (Դորա Մաար) նկարը, որը համարվում էր գողացված: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Sky News-ին:
Ամստերդամի իշխանությունները առավել խիստ կանոններ են սահմանել քաղաքի կենտրոնում միջոցառումներ կազմակերպելու համար:
Անշարժ գույքի կառավարական գործակալությունն արգելել է երկույթներ անցկացնել Նիդեռլանդների ԱԳՆ-ի սրճարանում: Պատճառը հաստատության չափից ավելի թույլ հատակն է: Ինչպես հաղորդում է Նիդեռլանդների ռադիոհեռուստատեսության կորպորացիան, փաստաթուղթը, որ տարածել են հաստատությունում, նախատեսում է նաև մի շարք ուրիշ սահմանափակումներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: