Հայերեն   English   Русский  
Թուրք-ամերիկյան հարաբերություններ
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն առայժմ չի կարող ասել, թե Թուրքիայի իշխանությունները որքանով են լուրջ տրամադրված ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, նա այս մասին երեկ ասել է լրագրողներին՝ հավելելով, որ մտադիր է հարցը պարզել իր թուրք գործընկերոջ հետ զրույցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վերադարձրել է իր ամերիկյան գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին, այն նամակը, որը վերջինս ուղարկել էր իրեն Սիրիայում թուրքական գործողությունը սկսելվուց առաջ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Անկարայում ամերիկյան դեսպան Դևիդ Սաթրֆիլդին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և համապատասխան բանաձև ընդունելու հետ:
Ռուսական С400 համակարգերի գնմամբ պայմանավորված` թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման և ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը։
ԱՄՆ-ն նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև հունվարի 16-ին։
Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հավանականությանը։ Նա գրում է․
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը կպահպանվի՞, թե՞ ամերիկացի հոգևորականի ազատ արձակումը կարող է երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժի ազդակ լինել։ Հարցերի պատասխանը ստանալու համար «Անկախը» զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո:
Եթե ամերիկացի հոգևորական, բողոքական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնն ազատ չարձակվեր, ապա ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում էր Թուրքիայից հետ կանչել ամերիկյան դիվանագիտական ողջ անձնակազմը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել, հաղորդում է ermenihaber.am-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: