Արևելյան բժշկության հարուստ փորձը հիմնվում է ժամանակակից մարդու համար օտար ու երբեմն անհասկանալի հասկացությունների վրա: Մեր մարմինը, ըստ արևելյան բժշկագիտության, պատված է աչքի համար անտեսանելի ուղիներով, որոնք կարելի է տևական մարզումների արդյունքում զգալ: Կան մարդիկ էլ, որոնք տեսնում են այդ ուղիների լուսարձակումը: Նման շնորհով օժտվածները շատ չեն: Խորամուխ լինելով արևելյան գիտության մեջ` հասկանում ես, որ որպես այդպիսին «օրգան» հասկացություն գոյություն չունի: