Հայերեն   English   Русский  
������������ ������
NBC New York հեռուստաալիքի փոխանցմամբ` Նյու-Յորքի Մանհեթեն փողոցում դիմակավորված անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և բնակչությանը խնդրել խուսափել Քյոլնի երկաթուղային կայարանի հարակից տարածքում գտնվելուց: Նման հաղորդագրության տարածումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհայտ անձն այնտեղ պատանդ է վերցրել: Գրում է Russian.rt.com-ը:
Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Փեշավար քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել ագրարային համալսարանի տարածքում: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Լոնդոնի ոստիկանությունը անհայտ տղամարդու է ձերբակալել, որը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիային հատվածում` Ռիջենթս պարկ շրջանում գտնվող մզկիթի հարևանությամբ, կոշիկի թիակը ձեռքին անդադար թափահարել է: Այդ մասին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ` Վաշինգթոնում անհայտ անձը փորձել է ցանկապատի վրա ցատկելով մուտք գործել Սպիտակ տուն: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթն ընդհատվել է ծաղկեփնջի նման իրի պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ) ոստիկանների վրա հարձակում իրականացրած կասկածյալը սպանվել է: Այդ մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Լոնդոնի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Ինչպես հայտնում է անգլալեզու RT կայքը, մեկ կին զոհվել է, իսկ 6 անձինք` վիրավորվել: «Կնոջը փորձել են օգնել, սակայն որոշ ժամանակ անց նա մահացել է», - նշվել է Լոնդոնի ոստիկանության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի Քյոլն քաղաքի օդանավակայանի անվտանգության փակ գոտու տարածք մուտք գործած անհայտ տղամարդը ձերբակալվել և ոստիկանության մոտակա բաժանմունք է տեղափոխվել: Գրում է Russian.rt.com-ը:
Լոս Անջելեսում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ այսօր անհայտ անձը պատանդներ էր վերցրել` ոստիկանությունից փախչելով, կրակոցների ձայներ են լսվել: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: